Մալթայի
Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 16-ին մասնակցել
է Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի (Association of Mediterranean
Ombudsmen, AOM) ընդհանուր ժողովին, որի ընթացքում գործընկեր օմբուդսմանների կողմից
առաջադրվել և ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ։
Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիան հիմնադրվել
է 2008 թվականին։ Ասոցիացիայի գործունեությունը միտված է ժողովրդավարության և իրավունքի
գերակայության սկզբունքների ապահովմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև իրավունքների
վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը։
Հայաստանի Հանրապետությունը Միջերկրածովյան
օմբուդսմանների ասոցիացիայի լիիրավ անդամ է 2010 թվականից։
Տեղեկացնենք, որ ընդհանուր ժողովից առաջ` Մալթայի
Հանրապետության ՄԻՊ հաստատության կողմից կազմակերպված բարձր մակարդակի համաժողովի շրջանակներում
Անահիտ Մանասյանը կարճ զրույց է ունեցել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի հետ։