Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատությունը սեպտեմբերի 16-ին մասնակցել է Երևանի պետական
համալսարանի կողմից կազմակերպված «ԲանՈւԳործ․ ԵՊՀ Էքսպո-2025» միջոցառմանը։
Պաշտպանի
աշխատակազմի ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրել են՝
▪️ մարդու
իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները,
▪️ կադրային
քաղաքականությունը,
▪️ Մարդու
իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթներն ու գործունեության առաջնահերթությունները։
Միջոցառման
հիմնական նպատակն է․
▪️ ներկայացնել
կրթական ու աշխատանքային հնարավորությունները,
▪️ ապահովել
արդյունավետ համագործակցություն գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև,
▪️ թեմատիկ
քննարկումների միջոցով վերհանել կրթական համակարգի և գործատուների համագործակցության
ներկա վիճակը, առկա խնդիրները և զարգացման հեռանկարները։
Մրցույթների վերաբերյալ
հայտարարությունները՝ հետևյալ հղմամբ.