Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝
աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև
մարզային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։
Քննարկվել
են աշխատանքի լավարկմանը միտված հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի թեժ
գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության
երաշխիքներին առնչվող բարեփոխումներին, դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունավետության
բարձրացմանը, այդ առումով սպասվելիք փոփոխություններին, վարքագծի կանոնների և էթիկայի
չափանիշների պահպանման կարևորությանը և այլ ոլորտներին առնչվող գործող կառուցակարգերի
կատարելագործմանը:
Պաշտպանը
հանձնարարականներ է տվել և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։