Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի նախաձեռնությամբ 2025 թվականի ապրիլի 14-ին կազմակերպվել է
վերապատրաստման դասընթաց վարչարարության իրականացման գործընթացում գործարարների
իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Դասընթացի նպատակն էր զարգացնել
աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունները մասնավոր հատվածի և պետական
մարմինների միջև հարաբերություններում գործարարների իրավունքների պաշտպանության
համատեքստում: Վերապատրաստման դասընթացը վարել է իրավաբանական գիտությունների
թեկնածու, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական
իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան Գնել Մուղնեցյանը:
Դասընթացի շրջանակում պատշաճ
վարչարարության իրավունքի և վարչարարության իրականացման գործընթացում գործարարների
իրավունքների պաշտպանության վերաբերյալ գործնական և օրենսդրական խնդիրներ, ինչպես
նաև այդ ոլորտում գործարարների իրավունքների արդյունավետ իրականացման հետ կապված
հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի կարողությունների զարգացումը, ինչպես նաև հաղորդումների ու
զեկույցների պատրաստման մեթոդաբանության կատարելագործումը Պաշտպանի ինստիտուցիոնալ
հզորացման ռազմավարության առանցքային բաղադրիչներից է և կրելու է շարունակական
բնույթ՝ ապահովելով Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի առավել արդյունավետ
իրականացումը։