Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի
արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի
27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես
նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով։
Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն
իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային։