Հունիսի
18-ին տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության Երեխաների իրավունքների
հանձնակատարների հանձնաժողովի հինգերորդ նիստը, որի շրջանակում Մարդու իրավունքների
պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի
անդամ Սառա Ծուղունյանը հանդես է եկել «Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման
և երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպման մասին» թեմայով զեկույցի ներկայացմամբ։
Նիստին
մասնակցել են հանձնաժողովի անդամներ Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից,
Ռուսաստանից և Տաջիկստանից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը։
Ի թիվս
այլնի՝ Հանձնաժողովի անդամները քննարկել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից` կրթության
բոլոր մակարդակներում խոցելի խմբերի ներկայացուցիչների համար կրթության հավասար հասանելիության
ապահովման և «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի
դրույթների կիրառության վերաբերյալ հարցերը: