Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան
Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Զաքարի
Բարթերի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները:
Հատուկ շեշտել է անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի,
իրավապահ մարմինների կողմից կիրառվող ուժի համաչափության, նրանց համար կազմակերպվող
վերապատրաստումների, քրեակատարողական համակարգում բարեփոխումների կարևորությունը:
Հանդիպման
ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից իրականացվող այն ծրագրերը,
որոնք զգալի ներդրում ունեն ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների
պաշտպանության և իրավական միջավայրի զարգացման գործում։
Իր հերթին
Զաքարի Բարթերը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և բովանդակալից
քննարկման համար։
Զրուցակիցները
նախանշել են համագործակցության հետագա ուղղություններ։