Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում
Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Ողջունելով
հյուրին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները՝
կարևորելով երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող
հաստատությունների համագործակցության ընդլայնումը։
Անահիտ
Մանասյանը դեսպանին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները,
որոնք, ի թիվս այլնի, ներառում են կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների,
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության
մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
Կողմերը
քննարկել եմ իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները:
Այս համատեքստում
Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի
ներկայիս անթույլատրելի ծավալները Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի
շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Զրուցակիցները
քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ երեխաների
իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Իր հերթին
դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և
կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության
իրականացման գործում։