Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ընդունել է Ռաուլ Վալլենբերգի
անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի
տնօրեն Լաուրա Միլնին:
Ողջունելով
հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ձևավորված արդյունավետ
համագործակցությունը՝ կարևորելով Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական
իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
Պաշտպանը
ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները, աշխատանքի ուղղությունները:
Կողմերն
անդրադարձել են 2024 թվականին իրականացված համատեղ նախաձեռնություններին և քննարկել
առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղիները։
Պաշտպանը
շեշտել է, որ ծրագրային համագործակցությունները պետք է հիմնվեն ոլորտային կարիքների
ու առաջնահերթությունների վրա՝ ապահովելով նպատակային և արդյունավետ գործընկերություն։
Լաուրա
Միլնը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով
Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում։
Հանդիպման
ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել և խորացնել արդյունավետ համագործակցությունը։