Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման
ղեկավար Լուսինե Նահապետյանն ապրիլի 22-ին հյուրընկալվել է «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց»
ՊՈԱԿ-ում:
Նպատակն էր ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները,
կառույցի պատմությունը, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. դպրոցականները բարձրացրել
են մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ուսումնական հաստատությունների
սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները, այդ
թվում՝ մարզային ստորաբաժանումների ներգրավմամբ։ Հանդիպումները կրում են շարունակական
բնույթ: