Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Հայաստանում եզդիական
համայնքի Նոր տարվա առթիվ.
«Հայաստանում
եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե
շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ:
Այս տոնը
Հայաստանում ապրող եզդիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն
և երջանկություն:
Մշտապես
եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի
կարևոր ուղղություններից է և այս համատեքստում կարևորում եմ ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի
և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։
Որպես
Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝
Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության
հարցում»: