Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում 2025 թվականի մարտ
ամսին իրենց մասնագիտական պրակտիկան են անցկացրել «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային
համալսարանի իրավագիտություն բաժնի 5-րդ հեռակա կուրսի ուսանողները։
Պրակտիկայի
ընթացքում երիտասարդները ծանոթացել են Պաշտպանի հաստատության գործունեությանը, պատմությանը,
առաքելությանը, կառուցվածքին, առընթեր խորհուրդներին։
Ուսանողներն
ուսումնասիրել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի դրույթները,
նրանց ներկայացվել են Պաշտպանի իրավասությանը վերապահված հարցերի քննարկման ընթացակարգը
և մի շարք այլ հարցեր։
Մարդու
իրավունքների պաշտպանը չափազանց կարևորում է կրթության իրավունքի իրացման ոլորտը, այդ
թվում` երեխաների և երիտասարդների հետ համագործակցության միջոցով: