Մարտի
25-ին Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի
ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ:
Քննարկվել
են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Անահիտ
Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ
իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու
և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:
Ի թիվս
այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն
ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր: