Մարտի
24-ին Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների
գերագույն հանձնակատարի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների
գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) Գլոբալ գործողությունների բաժանմունքի Ամերիկայի,
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մաթիաս Բենկեի հետ:
Քննարկվել
են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Կողմերը
վերհաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել կայուն համագործակցությունը: