«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:
Այս տոնը, որը խորհրդանշում է գարնան զարթոնք և նոր կյանք, Հայաստանում
ապրող քրդերին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն:
Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների
պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է և այս համատեքստում կարևորում
եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման,
ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնահերթ եմ համարում
բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների
ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»: