Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում
զոհված զինծառայողի ծնողների։
Վերջիններս
տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու
հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով:
Քննարկվել
են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական
և գործնական խնդիրները։
Անահիտ
Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության
ներքո։
Պաշտպանը
մեկ անգամ ևս նշել է, որ 2024 թվականի հունիսի 10-ին դիմել է Սահմանադրական դատարան՝
բարձրացնելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների
մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի սահմանադրականության
հարցը, ինչն անմիջականորեն առնչվում է քաղաքացիների բարձրացրած խնդրի հետ:
Սահմանադրական
դատարանի 2024 թվականի հունիսի 18-ի թիվ ՍԴԱՈ-100 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել
է քննության։
ՀՀ Մարդու
իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ վիճարկվող իրավանորմերը՝ նախատեսելով վերարտադրողականության
օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար տարիքային սահմանափակում, հակասում են Սահմանադրությամբ
ամրագրված՝ խտրականության արգելքի սկզբունքին, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին
և այդ համատեքստում` իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին: