Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել
է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց:
Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության
և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել
են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում
ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: