Շնորհավորում
ենք Ձմեռային Դպրոցի մասնակիցներին, որոնք հնարավորություն կստանան՝ ձեռք բերելու նոր
գիտելիքներ և հմտություններ մարդու իրավունքների և իրավաբանական ոլորտներում։
Շնորհակալություն
ենք հայտնում 110-ից ավելի դիմորդներին ցուցաբերած հետաքրքրության համար։ Մեզ անչափ
հաճելի էր տեսնել այդքան ոգևորված երիտասարդների, որոնք ցանկանում են հմտանալ մարդու
իրավունքների ոլորտում։ Առջևում սպասվում են հետաքրիր հանդիպումներ և բացահայտումներ։
Հիշեցնենք,
որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ
2024 թվականի դեկտեմբերին մեկնարկել էր Ձմեռային դպրոց մարդու իրավունքների թեմայով,
որի նպատակն էր խորացնել ՀՀ բուհերի ուսանողների գիտելիքները այս ոլորտում։
Ձմեռային
դպրոցն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից
իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների
հզորացում» ծրագրի շրջանակներում: