Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 20-ին ընդունել է «Կանայք և գլոբալ
անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին։
Ողջունելով
հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության
կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ
և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Զրուցակիցներն
անդրադարձել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն ու այս համատեքստում իրավունքների
պաշտպանությանը վերաբերելի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։
Քննարկման
շրջանակում նախանշվել են համագործակցության ուղղությունները։