Շիրակի
մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանը դեկտեմբերի 26-ին հյուրընկալվել է ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի
աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Պաշտպանը
հանդիպել է երեխաների հետ, ծանոթացել զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց
առօրյայով: Տարածքում իրականացվել է շրջայց` մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրած
խնդիրների լուծումները դիտարկելու նպատակով: Պաշտպանի նախորդիվ արձանագրած մի շարք
խնդիրներ լուծում են ստացել:
Այցի ավարտին
Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։