Շիրակի
մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ:
Պաշտպանը
շնորհավորել է նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու առթիվ:
Զրուցակիցները
քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական
հիմնահարցերը:
Պաշտպանը
հույս է հայտնել մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության
կապակցությամբ և նշել, որ համատեղ ջանքերի
շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն
ունեցող համակարգերը: