Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի
24-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար
Ալի Աբդուլքարեմ Ութավիին։
Ողջունելով հյուրին՝
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով
կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված
ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության
խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում
և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա
մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Իր հերթին դեսպան Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն
է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։