Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի
20-ին ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն
Սոնա Այվազյանին:
Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում համագործակցությանը վերաբերելի հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև հակակոռուպցիոն կենտրոնի կրթական
և ընտրական ծրագրերի տնօրեն Մարիամ Հովեյանը, հանրային կառավարման գծով խորհրդատու
Արմեն Խուդավերդյանը, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչները:
Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության
կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ
և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընդունելության
համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության
իրականացման գործում։