Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը
հյուրընկալել է «Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցի» աշակերտներին:
Նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
գործունեությանը:
ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե
Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես
նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. դպրոցականները բարձրացրել
են մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային
ստորբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: