Այցն իրականացվել է 2024 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավուքների
պաշտպանության միջազգային օրվա շրջանակում:
Նպատակն
էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը:
ՄԻՊ աշխատակազմի
Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի
պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը
կրել է հարցուպատասխանի ձևաչափ. դպրոցականները բարձրացրել են մի շարք հարցեր:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական
հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
հանդիպումները կրում են շարունակական բնույթ: