Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Անհայտ կորած անձանց
հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին:
Զրուցակիցները
քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Քեթրին
Բոմբերգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության
դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։