Հետաքրքրվա՞ծ
ես գենդերային հիմքով բռնության հիմնահարցերով։
Մասնակցի՛ր
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի
հետ համագործակցությամբ հայտարարված հետազոտական աշխատանքների մրցույթին։
Ովքե՞ր
կարող են դիմել.
Մրցույթին
կարող են մասնակցել Երևանի պետական համալսարանի իրավագիտության, հոգեբանության, սոցիոլոգիայի
և ժուռնալիստիկայի ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի անհատ ուսանողներ
և ուսանողներից ձևավորված թիմեր։
Ուսանողներից
ձևավորված յուրաքանչյուր թիմում պետք է լինեն առավելագույնը 4՝ ինչպես նույն ֆակուլտետի,
այնպես էլ վերը նշված մի քանի ֆակուլտետների ուսանող անդամներ։
Ինչպե՞ս
մասնակցել մրցույթին.
Մրցույթին
մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և դիմումին կից այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
Դիմումը
պետք է ներառի տեղեկատվություն հետևյալի մասին.
1. Տեղեկատվություն
մրցույթին դիմած անձի կամ թիմի մասին.
2. Հիմնական
տեղեկատվություն հետազոտության վերաբերյալ.
·հետազոտության
վերնագիրը,
·հետազոտության
թեմայի արդիականությունը,
·հետազոտության
նպատակների, խնդիրների նկարագրությունը,
·հետազոտության
մեթոդաբանական հիմքը,
·հետազոտության
նշանակությունն ու հավանական արդյունքները,
·հակիրճ
նկարագրությունը։
3.Առկայության
դեպքում կատարած այլ հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվություն (հղում, կարճ նկարագրություն
և այլն)։
Դիմումին
կից անհրաժեշտ է ներկայացնել ուսանող լինելը հաստատող փաստաթուղթ (ուսանողական քարտ
և այլն), ինչպես նաև այլ հետազոտությունների առկայության դեպքում այդ հետազոտությունները։
Ներկայացված
դիմումների գնահատման արդյունքների հիման վրա մրցույթի մասնակցության համար կընտրվեն,
այն անձինք, ում ներկայացրած դիմումները կբավարարեն սահմանված ձևական ու բովանդակային
պահանջներին։
Քանի՞
մրցանակային տեղ է նախատեսվում.
Մրցույթին
մասնակցելու թույլտվություն ստացած անձանցից հաղթող կճանաչվեն ներկայացված հետազոտություններից
լավագույնը ճանաչված հետազոտությունների 4 հեղինակներ։
Հետազոտական
աշխատանքներում կկարևորվի.
• Նորարարությունը.
• Ապացուցահեն
արդյունքների առկայությունը.
• «Խնդրից
լուծում» մոտեցումները։
Գնահատող
հանձնաժողովի կազմը.
Մրցույթի
հաղթողի (հաղթող թիմի) ընտրման գործընթացին մասնակից են լինելու Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց
իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները, Երևանի պետական համալսարանի
իրավագիտության, հոգեբանության, սոցիոլոգիայի և ժուռնալիստիկայի ֆակուլտետների պատասխանատուները,
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչները և ոլորտային մասնագետներ։
Հետազոտության
թեմայի ընտրությունը.
Հետազոտությունը
կարող է ներառել թեմաների լայն շրջանակ՝ պայմանավորված մրցույթի մասնակից ուսանողների
մասնագիտական հետաքրքրություններով, ինչպես օրինակ՝
• իրավական
համակարգի բացերը և բռնության ենթարկված անձանց համար արդարադատության մատչելիության
խոչընդոտները,
• խոցելի
խմբերը և գենդերային հիմքով բռնությունը, սոցիալ-մշակութային գործոնները և գենդերային
հիմքով բռնությունը.
• ընտանեկան
բռնության հոգեբանական ասպեկտները,
• ընտանեկան
բռնությունը լրագրողի դիտակետում։
Դիմելու
վերջնաժամկետ՝ հունվարի 10, 2025թ.
Մանրամասների
վերաբերյալ կտեղեկացվեք լրացուցիչ։
Դիմումները
և կից փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
wrpc@ombuds.am։
Մրցույթը
նախաձեռնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի
հետ համագործակցությամբ։ Այն իրականացվում է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում
և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում
է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության
հիմնադրամի կողմից։