Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի
Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին։
Այցը կրում
էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
գործունեությանը։
Հանդիպումը
կրել է հարցուպատասխանի ձևաչափ. աշակերտները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝
«Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում ուսումնասիրած թեմաների վերաբերյալ:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական
հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
հանդիպումները կրում են շարունակական բնույթ: