Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 28-ին
ընդունել է Նիդերլանդների Թագավորության Խորհրդարանի նախկին պատգամավոր, Նիդերլանդների
աշխատավորական կուսակցության «Ազգային սկաուտական հանձնաժողովի» նախագահ, առաջնորդության
և կանանց հարցերի փորձագետ Մարյա Վախենարին։
Հանդիպմանը
մասնակցել է նաև Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic
Institute - NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսը։
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի
կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են իրավահավասարության երաշխավորումն
ու խտրականության դեմ պայքարը։ Այս համատեքստում Պաշտպանն անդրադարձել է տարբեր գործընթացներում
կանանց մասնակցության խթանմանը։
Անահիտ
Մանասյանը նշել է, որ կանանց իրավունքների խթանումը բացառիկ կարևորություն ունի մարդու
իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից:
Զրուցակիցներն
անդրադարձել են առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների համար առկա մարտահրավերներին,
կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ
իրականացվող աշխատանքներին։
Իր հերթին
Մարյա Վախենարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի
հաստատության և անձամբ Պաշտպանի դերը կանանց իրավունքների պաշտպանության և խթանման
գործում։