Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի
Հովեյանը նոյեմբերի 24-ին «Բայազետ» հասարակական կազմակերպության հրավերով որպես բանախոս
է հանդես եկել «Գեղարքունիքի մարզի քաղաքական ակումբի» շրջանակներում:
Հանդիպման
ընթացքում Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը,
Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպման
ժամանակ ներկայացվել են նաև Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում
առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումները կրում են շարունակական բնույթ: