Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը նոյեմբերի 15-ին
հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտություն
բաժնի 5-րդ հեռակա կուրսի ուսանողներին։
Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի
Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրել
է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը
կրել է հարցուպատասխանի ձևաչափ. ուսանողները բարձրացրել են մի շարք հարցեր:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական
հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
հանդիպումները կրում են շարունակական բնույթ: