Հայաստանի
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել
է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ:
Պաշտպանը
հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի
հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։
Այնուհետև,
Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ:
Հրամանատարական
կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների և սպայական
անձնակազմի ծառայության պայմանները: Պաշտպանը և ներկայացուցիչները շրջայց են կատարել
ուղեկալների տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, բուժծառայության
վիճակը, դեղորայքի առկայությունը, պահման պայմանները, մատուցվող սննդի որակը, կարգապահության
և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։
Առանձնազրույցներ
են տեղի ունեցել զինծառայողների հետ, քննարկվել են նրանց առողջական վիճակի հետ կապված
հարցեր, անդրադարձ է կատարվել նրանց բարոյահոգեբանական վիճակին, իրավունքներին, նրանց
հետաքրքրող հարցերին:
Բարձրացված
հարցերը և դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկվել են հրամանատարական կազմի
հետ:
Սահմանապահ
զորքերի ներկայացուցիչները դրսևորել են համագործակցության բարձր մակարդակ։
Սահմանապահ
զորքերի տարբեր ստորաբաժանումներ այցերը կրելու են շարունակական բնույթ: