Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 13-ին Կապանում հանդիպել է Սյունիքի
մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:
Քննարկվել
են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական
հիմնահարցերը: Անահիտ Մանասյանը բարձրաձայնել է նաև այս օրերին Սյունիքի մարզում քաղաքացիների
և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից իրեն ներկայացված խնդիրները:
Իր խոսքում
Պաշտպանն ընդգծել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի
արդյունքում, արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները:
«Մարզերի
բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է:
Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ,
որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ տարածքային կառավարման մարմինների
հետ արդյունավետ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրներն կարող են արագ ստանալ իրենց լուծումները:
Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ
գործի»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ
Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու
տեսանկյունից:
Պաշտպանը
վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել
անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը: