ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար
Միքայել Խաչատրյանը հոկտեմբերի 21-ից 23-ը հայաստանյան պատվիրակության կազմում աշխատանքային
այց է իրականացրել Ստոկհոլմ (Շվեդիա)։
Պատվիրակության
անդամները՝ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները
ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին, փորձառություններին, մարտահրավերներին
և հաջողություններին, ինչպես նաև տարբեր կառույցների համագործակցության մեխանիզմներին
կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում։
Գիտելիքների
փոխանակմանն ուղղված այցը կնպաստի Հայաստանի օրենսդրության, ռազմավարությունների և
գործնական քայլերի ուժեղացմանը՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ
պայքարի ուղղությամբ։
Ուսումնական
այցը կարևոր քայլ է Հայաստանի՝ միջազգային չափանիշներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի
Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին
կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա) համապատասխանության ճանապարհին։
Այցն իրականացվել
է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության
ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։