Պանելային
քննարկումներ՝ օր 2-րդ․ Մարդու իրավունքների պաշտպանի հասատության 20-ամյակի առթիվ
հոկտեմբերի 21-22-ն անցկացվող «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները
ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով բարձրաստիճան
միջազգային համաժողովը շարունակվում է։
Պանելային
քննարկումներին ընդառաջ մասնակիցներին ողջունել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանը:
Պաշտպանը
նշել է նման ձևաչափով քննարկումների անցկացման կարևորությունը, քանի որ միայն համատեղ
քննարկումների, փորձի փոխանակման միջոցով է հնարավոր հաղթահարել այն մարտահրավերները,
որոնց առջև այսօր կանգնած է մարդու իրավունքների պաշտպանության համակարգը։
Միջոցառմանը
ներկա է եղել նաև Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Անդրադառնալով
Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի համագործակցության՝ Սիմոն Բաբայանն
ընդգծել է, որ այն շարունակաբար ավելի է ընդլայնվում։ Շնորհավորելով ՄԻՊ հաստատության
20-ամյակի առթիվ՝ Փաստաբանների պալատի նախագահը Պաշտպան Անահիտ Մանասյանին հանձնել
է Շնորհավորագիր։
2-րդ օրվա
առաջին պանելային քննարկմանը՝ «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների
(իրավահավասարության մարմիններ) դերը ներառական հասարակություն կառուցելու գործում»
թեմայով, որպես բանախոս հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի
Գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի
մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը, Մոլդովայի Հանրապետության իրավահավասարության
խորհրդի նախագահ Յան Ֆելդմանը, Իրավահավասարության մարմինների եվրոպական ցանցի քաղաքականության
ավագ պատասխանատու Միլլա Վիդինաը (առցանց):
Քննարկումը
վարել է Մոլդովայի Հանրապետության իրավահավասարության խորհրդի նախագահ Յան Ֆելդմանը:
Պանելային
երկրորդ՝ «Խոցելի խմբերի պաշտպանություն. Կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող
անձանց, ԼԳԲՏ անձանց և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ռազմավարություններ»
թեմայով քննարկմանը բանախոսներն էին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, Խորհրդարանում եզդիական համայնքի
ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի
(ECRI) անդամ, Չեռնոգորիայի Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանի տեղակալ
Ներմա Դոբարջիչը, Ալբանիայի՝ Խտրականությունից պաշտպանության հանձնակատար Ռոբերտ Գայդան,
Մարդու իրավունքների փորձագետ, «Ռոմա կանանց հիմնադրամ «Չիրիկլի» միջազգային բարեգործական
կազմակերպության ծրագրի ղեկավար Տայյա Ավրամը և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»
ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը:
Քննարկումը
վարել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) անդամ,
Չեռնոգորիայի Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանի տեղակալ Ներմա Դոբարջիչը:
Երկօրյա
համաժողովի վերջին՝ «Գործընկերության ձևավորում քաղաքացիական հասարակության շրջանում.
երկխոսության ապահովում և նպաստում զոհերի պաշտպանության բարելավմանը» թեմայով քննարկմանը,
որպես բանախոս հանդես են եկել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրի ավագ
ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, Հյուսիսային Մակեդոնիայի Խտրականության կանխարգելման և
պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իգոր Յադրովսկին, Հավասար իրավունքներ և Փինք իրավապաշտպան
ՀԿ գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը:
Պանելային
քննարկմանը հաջորդել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները
ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր
մակարդակի միջազգային համաժողովի փակման արարողությունը, որի շրջանակներում ամփոփիչ
խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի
համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը։
Համաժողովը
նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին՝
որպես երկրում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատություն, մասնակցել
են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության
մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։
Միջոցառումը
կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի
Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու
իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի
խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից
իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի
շրջանակներում։