Սիրելի՛
երեխաներ,
Հայաստանի
Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին
առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝
Խորհրուրդ) ձևավորման գործընթացը:
Խորհրդի
նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն
է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան Պաշտպանին
ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները, երեխաների
ձայնը լսելի դարձնել ներպետական և միջազգային հարթակներում:
Խորհրդի
անդամ կարող են ընտրվել 10-ից 17 տարեկան երեխաները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով
հասարակական խորհրդի կազմում արդեն իսկ ընդգրկված անդամների:
Ընտրությունը
կանցկացվի երկփուլ ձևաչափով՝ գրավոր և բանավոր:
1-ին փուլով
անհրաժեշտ է ներկայացնել Խորհրդի անդամ դառնալու վերաբերյալ դիմում-հայտ և ազատ ոճի
շարադրանքով մեկից երկու էջի սահմաններում գրավոր աշխատանք երեխաների իրավունքների
պաշտպանության ոլորտում Խորհրդի գործունեության երեք առաջնահերթ ուղղությունների և
սպասվելիք արդյունքների մասին: Դիմում-հայտը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը,
տարիքը, բնակության վայրի հասցեն, ուսումնական հաստատության անվանումը և կոնտակտային
տվյալները (էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար):
Դիմում-հայտը
և գրավոր աշխատանքը անհրաժեշտ է ուղարկել lilit.aghajanyan@ombuds.am էլեկտրոնային
փոստի հասցեին՝ «subject» դաշտում նշելով «Խորհուրդ» վերնագիրը: Գրավոր փուլին մասնակցության
վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 8-ն է:
2-րդ փուլ
անցած դիմորդները կմասնակցեն երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի
վերաբերյալ հարցազրույցի, որի օրվա, ժամի և վայրի վերաբերյալ ծանուցումը կուղարկվի
2-րդ փուլ անցած երեխաների դիմում-հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
Խորհրդի
անդամներին ընտրելու գործընթացին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների
պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի
անդամներ:
Գրավոր
և բանավոր փուլերը հաղթահարած առավելագույնը 20 մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը
կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
Լրացուցիչ
հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 53-75-51 հեռախոսահամարով աշխատանքային
օրերին, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ն: