Մարդու
իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության
հարցերով հասարակական խորհրդի անդամները ևս մեկ անգամ հնարավորություն են ունեցել միջազգային
հարթակում ներկայացնելու իրենց տեսակետներն ու դիրքորոշումը ապագայի վրա ներազդող հարցերի
առնչությամբ։
Պաշտպանին
առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական
խորհրդի անդամներ՝ Տիգրան Մանուկյանը և Մարիամ Ղարագյոզյանը, հոկտեմբերի 1-3-ը Աթենքում
մասնակցել են Աթենական ժողովրդավարության ֆորումի (Athens Democracy Forum) մաս կազմող
Պատանիների աթենական ժողովրդավարության ֆորումին (Teens Athens Democracy):
Երեխաներին
ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա
Հակոբյանը:
Ֆորումի
ընթացքում երեխաները ներկայացրել են իրենց դիրքորոշումը խորհրդակցական ժողովրդավարության
դերի, սոցիալական մեդիայի, արհեստական բանականության օգտագործման բացասական և դրական
ազդեցության, անձնական տվյալների պաշտպանության և մի շարք այլ կարևոր հարցերի առնչությամբ,
մասնակցել են ոլորտի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակման աշխատանքներին,
հադես են եկել ելույթներով:
Պատանիների
աթենական ժողովրդավարության ֆորումի շրջանակում երեխաների կողմից մշակված առաջարկությունները
ներկայացվել և քննարկվել են Աթենական ժողովրդավարության ֆորումի ընթացքում։
Պաշտպանը
կարևորում է երեխաների ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության և որոշումների
կայացման գործընթացներում` ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում: