Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ
պատժի կանխարգելման կոմիտեի պատվիրակության կազմում սեպտեմբերի 16-23-ը գտնվել է Բուլղարիայում:
Պատվիրակության այցի նպատակն էր գնահատել ԽԿԿ առաջարկությունների
կատարումն ազատությունից զրկված օտարերկրացիների նկատմամբ վերաբերմունքի և պահման պայմանների
առումով:
Պաշտպանը
պատվիրակության կազմում իրականացրել է մի շարք այցեր համապատասխան հաստատություններ,
հարցազրույցներ վարել ազատությունից զրկված մի շարք օտարերկրացիների հետ:
Մանրամասները՝ այստեղ։