«Սիրելի՛
դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,
Ի սրտե
շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Նոր ուսումնական
տարվա առաջին օրն ազդարարում է գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու
սկիզբը։
Գիտելիքն
է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել ապագան, իսկ գիտելիքով հարուստ անհատները՝
առավել հզորացնում են մեր պետության հիմքերը։
Սիրելի՛
դպրոցականներ և ուսանողներ, հիշե´ք, միայն գիտելիքի և որակյալ կրթության շնորհիվ է
հնարավոր ձևավորվել հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ, որտեղ երաշխավորված կլինի
յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունն ու իրավունքների նկատմամբ հարգանքը: Դրան
հասնելու համար պետք է կատարելագործել ուսուցման մեթոդաբանությունը, դպրոցից սկսած՝
իրականացնել իրավագիտակցության բարձրացմանը միտված աշխատանքներ:
Առաջնային
է նաև համընդհանուր ներառական կրթության, երեխաների համար անվտանգ միջավայրի և ֆիզիկական
մատչելի պայմանների ապահովումը, ինչպես նաև կրթական հաստատություններում բուլինգի կանխարգելմանն
ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ինչը մեզանից յուրաքանչյուրից պահանջում է հետևողական
աշխատանք և մեծ նվիրում։
Մեկ անգամ
ևս շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ»: