Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումն
օգոստոսի 22-ին հյուրընկալել է «ՀԿ Կենտրոն»
քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից իրականացվող «Մոդել Հայաստան» ծրագրի
Լոռու մարզային թիմի երիտասարդներին։
Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
գործունեությանը:
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե
Հովհաննիսյանը երիտասարդներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները,
ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. երիտասարդները
բարձրացրել են մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային
ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: