Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի
ներկայացուցիչներն օգոստոսի 12-ին անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական
խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն:
Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է
ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են կենտրոնի
շահառուների պայմանները, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ և արձանագրել մի շարք
խնդիրներ: Ներկայում այցի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում:
Արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին և կպահանջվեն
հրատապ լուծումներ: