Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային
ստորաբաժանումը հյուրընկալել է «Ռեստարտ Իջևան» ՀԿ-ի մոտ 30 երիտասարդի:
Նպատակն
էր ծանոթանալ ՄԻՊ աշխատանքներին և կառույցի գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի
Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանը ներկայացրել է կառույցի պատմությունը,
Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը
կրել է հարցուպատասխանի ձևաչափ. երիտասարդները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝
կապված զինծառայողների իրավունքների պաշտպանության հետ։
Ներկայացվել
են օրինակներ, որոնք ուսումնասիրվել են հենց ՄԻՊ աշխատակազմի կողմից։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական
հաստատությունների սաների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: