Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Լեհաստանի Գդինյա քաղաքում անցկացվել
է մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման հարցերին նվիրված տարածաշրջանային
համաժողով, որին մասնակցել է նաև Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից,
Վրաստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից և մի շարք այլ երկրներից Պաշտպանության նախարարությունների,
օմբուդսմանական հաստատությունների, ինչպես նաև
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Համաժողովի
նպատակն էր ուժեղացնել անվտանգության ոլորտում վերահսկողությունը և խթանել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Քննարկումների
շրջանակում անդրադարձ է կատարվել ապատեղեկատվության սպառնալիքներին և ռիսկերին, ապատեղեկատվության
դեմ պայքարի միջոցներին և գործիքակազմին, Զինված ուժերում մարդու իրավունքներին, խոշտանգումներին
և վատ վերաբերմունքին, ներկայացվել են զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
առաջարկություններ:
Համաժողովը կազմակերպվել է Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման
կենտրոնի (DCAF) և Գործընկերություն հանուն
խաղաղության կոնսորցիումի (PfPC) համագործացության շրջանակներում: