«Հարգելի´
հայրենակիցներ,
Հուլիսի
5-ին նշվում է մեր կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։
Սահմանադրությունն
առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման
ու մարդու արժանապատվության անօտարելիության ապահովման հարցում։
Իրավական
պետության կայացման ճանապարհին առաջնահերթ է պետության կողմից հիմնարար իրավունքների
և ազատությունների պատշաճ երաշխավորումն ու դրանց վերաբերելի սահմանադրական կառուցակարգերի
իրացման պրակտիկայի կատարելագործումը։
Վստահ
եմ՝ չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու նպատակին հասնելու
տեսանկյունից։ Ուստի առաջնահերթ է բոլորիս ջանքերի մեկտեղումը` մարդու իրավունքների
ու արժանապատվության երաշխավորման և Սահմանադրությամբ սահմանված արժեքների ապահովման
հարցում։
Շնորհավորում
եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ և մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա
հիմնված հասարակական համակարգի կայացում»: