Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան»
համահայկական միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին և
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության
նախագահ Անդրանիկ Գրիգորյանին։
Հանդիպման
ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։
Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների
պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես
ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների և արտահերթ
զեկույցների, միջազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության
բարձրացման միջոցառումների և այլ ձևաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման միջոցով։
Քննարկվել
են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, սոցիալական
երաշխիքները և այլն։
Պաշտպանն
ընդգծել է, որ պետական մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության
ապահովման, բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների
պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման,
միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման
հարցերում:
Իրենց
հերթին հյուրերը շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ
քննարկման համար։