Համացանցում տարածվում է
տեսանյութ՝ «ՄԻՊ Անահիտ Մանասյանը ծառի տակ նստած երեկոն է վայելում» ուղեկցող
գրառմամբ։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանն այս պահին էլ աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է աշխատավայրում,
ղեկավարում ՄԻՊ աշխատակազմի կողմից տվյալ պահին իրականացվող աշխատանքները, իսկ տեսանյութը
նկարահանվել է ավելի վաղ` ՄԻՊ աշխատակազմի վարչական շենքի հարակից հատվածում:
Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն պարունակող նյութերի
տարածումից, Պաշտպանի, ՄԻՊ հաստատության թիրախավորումից և աշխատանքն արատավորող ցանկացած
փորձից: ՄԻՊ լիազորություններն այս պահին էլ իրականացվում են ռեսուրսների և ջանքերի
առավելագույն ներդրմամբ` անկախ աշխատանքային և հանգստյան օրերից ու ժամերից։
Տարօրինակ է, որ նույն ջանասիրությամբ երբևէ չի տարածվում տեղեկատվություն
Պաշտպանի և աշխատակազմի կողմից գիշերային ժամերին և հանգստյան օրերին իրականացվող աշխատանքների
վերաբերյալ։