Հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով
առաջացած իրավիճակի հետ կապված Մարդու իրավունքների
պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը, այդ թվում՝ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն
աշխատում են արտակարգ ռեժիմով:
ՄԻՊ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ:
Այս համատեքստում Պաշտպանն իր մանդատի շրջանակներում իրացնելու
է ողջ գործիքակազմը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու
նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը խորապես վշտակցում է զոհվածների
հարազատներին։
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարն է (096) 116100: