Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին հանդիպել է Սյունիքի մարզի հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն
ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։
Հանդիպումը
տեղի է ունեցել ՄԻՊ Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում, մասնակցել են Պաշտպանի
աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում
գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։
Քննարկվել
են սոցիալական, կրթական, անվտանգային, երեխաների, երիտասարդների իրավունքների, ազատությունից
զրկված անձանց իրավունքների, կալանքի կիրառման վերաբերյալ և մի շարք այլ հարցեր:
ՀԿ ներկայացուցիչները
ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց կողմից իրականացվող
ծրագրերը, կարիքները և մտահոգությունները։
Անահիտ
Մանասյանը նշել է, որ քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցությունն
իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այդ համագործակցության արդյունքում
վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
«Ինձ համար
չափազանց կարևոր է մարզերի բնակչության իրավունքների պաշտպանությունը։ Այդ համատեքստում կարևորում եմ առկա խնդիրների մասին
անձամբ ձեզանից լսելը։ Ես իմ լիազորությունների շրջանակում պատրաստ եմ ցանկացած հարցում
աջակից լինել Ձեզ»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Հանդիպման
ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրները համատեղ աշխատանքով լուծելու
նպատակով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։