Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած
աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպել է սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի
վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ:
Քննարկվել են մարդկանց իրավունքներին վերաբերելի և հրատապ լուծում
պահանջող մի շարք հարցեր:
Մասնավորապես, անդրադարձել են բնակիչների զբաղվածության ապահովմանը,
նոր կառուցվող ջրագծին, ինչպես նաև գերեզմանատանը, եկեղեցուն հասանելիություն ունենալու
հետ կապված և մի շարք այլ հարցերին:
Քաղաքացիները Պաշտպանին մտահոգություններ են հայտնել, որ ադրբեջանական
զինվորականների ներկայության հետևանքով շարունակում են խախտվել նրանց` անվտանգ պայմաներում
ապրելու, սեփականության իրավունքները, խոչընդոտված են ընտանիքների եկամտի հիմնական
աղբյուրը հանդիսացող` անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունները։
Անահիտ Մանասյանը վստահեցրել է բնակիչներին, որ սահմանամերձ
բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնային ուղղություններից
է: Իր մանդատի շրջանակում անելու է առավելագույնը բարձրացված հարցերին հրատապ լուծում
տալու նպատակով:
Պաշտպանի և աշխատակազմի կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող փաատահավաք
աշխատանքները կրում են շարունակական բնույթ: