Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի
27-ի վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ՝
բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում
ծանոթանալու նպատակով:
ՄԻՊ աշխատակազմը
շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով
և հավաքներով:
Շարունակվում
են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ
աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։